Ջերմիկ անկյունն իր նվիրաբերություններն ու ֆինանսավորվումը ստանում է հիմնականում այն անհատների կողմից, որոնց հուզել են մեր բնակիչների պատմությունները: Ձեր նվիրատվությունը, ցանկացած ձևով կամ չափով, այն բարության դրսևորումն է, որը տարածվում է Հայաստանի մեր բնակիչների վրա: Կտտացրեք այստեղ, որպեսզի տեղեկանաք այն հիմնական 10 պատճառի մասին, թե ինչու է Ձեր նվիրատվությունը կարևոր !  Մեր նպատակն է օգտագործել  Ձեր նվիրատվությունները ազնիվ և թափանցիկ ձևով: Մանրամասն ֆինանսական հաշվետվությունները հասանելի են ըստ պահանջի:

Photo credit: Larisa Katasanova
Լուսանկարը՝ Լարիսա Կատասանովա


Ջերմիկ Անկյան Ընկերներ կազմակերպությունը 501(c)(3)

 շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Նվիրատվությունները համարվում են նվազեցվող ծախսեր՝ որպես բարեգործական ներդրումներ: Ձեր նվիրատվության անդորրագիրը անմիջապես կուղարկվի Ձեզ:

Շնորհակալություն:

 


 

Նվիրաբերեք այժմ արդեն առցանց

Անվճար առցանց նվիրատվություն կատարեք Paypal- ի միջոցով: Պարզապես կտտացրեք Նվիրաբերել կոճակը, և Ձեզ կուղղորդվեք  դեպի անվտանգ կայք:





 

 


 

Նվիրաբերեք էլեկտրոնային հասցեին


Անդորագրերը պետք է դուրս գրվեն Ջերմիկ Անկյուն ընկերության համար և ուղարկվեն հետևյալ հասցեով՝

Friends of Warm Hearth
PO Box 1081
Flagstaff, AZ 86002

Խնդրում ենք ներառել Ձեր անուն-ազգանունը և հասցեն, որպեսզի մենք կարողանանք Ձեզ վճարման անդորրագիր և շնորհակալագիր ուղարկել:

 



 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Ամսական Նվիրատվություններ

 

Միացեք մեր ամսական նվիրատվության ծրագրին: Ցանկացած գումարի չափ ողջունելի է:


300 ԱՄՆ դոլար/ամիսը ծածկում է ամսական բոլոր ծախսերը, որոնք անմիջական և հիմնական խնամք են տրամադրում մեկ բնակչի 

90 դոլար / ամիսը ծածկում է մեկ բնակչի մեկ ամսվա սնունդի, հագուստի և փոխադրմն ծախսերը

25 ԱՄՆ դոլարը / ամիսը ծածկում է մեկ բնակչի վերականգնողական և բժշկական կարիքների ամսական ծախսերը

Դուք վերահսկում եք այն գումարը և ամսաթիվը, երբ ցանկանում եք նվիրաբերել և ինչպես եք ուզում հետադարձ կապը: Ձեր երաշխավորությունը մեզ ապահովում է կայուն, շարունակական աջակցություն: Եթե ցանկանում եք մասնակցել Ամսական Նվիրատվություն ծրագրին, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:


Copyright: Chris Kitahara
Լուսանկարը՝ Քրիս Կիտահարա

ՆՇՈՒՄ: Ամսական նվիրատվությանը մասնակցելու ամենաարդյունավետ միջոցը Ձեր բանկի հետ ավտոմատ փոխանցման / հաշիվների վճարումն է: Պարզապես նշեք, որ վճարումը կատարվում է Ջերմիկ Անկյան Ընկերներ կազմակերպությանը և ուղարկում է հետևյալ հասցեին՝ PO Box 1081; Flagstaff AZ 86002: Այսպիսով Դուք մեզ կօգնեք խնայել վարչական ծախսերը, և Ձեր նվիրատվությունն ավելի արդյունավետ կլինի: Առցանց փոխանցումները / ավտոմատ հաշիվ վճարները կարող են ցանկացած պահի չեղարկվել կամ ճշգրտվել նվիրատուի կողմից: Պարզելու համար, թե արդյոք դա Ձեզ համար հնարավոր տարբերակ է, կապ հաստատեք Ձեր բանկի հետ կամ եթե ունեք հարցեր, զանգահարեք (928) 607.7025:

 


 

Կատարեք Նվիրատվություն ի Պատիվ կամ ի Հիշատակ


Եթե ցանկանում եք նվիրատվություն կատարել սիրելիի համար կամ ի հիշատակ, ապա Ձեր նվիրատվությունը հաստատող քարտը կուղարկվի Ձեր նշած անձին կամ ընտանիքին:
Ներբեռնեք երաշխավորության ձևը  և կցեք փոստին Ձեր նվիրատվության հետ միասին:

 

Նվիրատվություններ Աշխատակիցների համար

 

Եթե Ձեր գործատուն ունի բարեգործական նվիրատվություն տրամադրող ծրագիր, կարող եք ընգրկել Ջերմիկ Անկյունի Ընկերներ կազմակերպությունը և աջակցել մեր բնակիչներին ՝ երաշխավորելով Ձեր ֆինանսական ներդրումը վճարային համակարգերի միջոցով՝ ծածկելով աշխատավարձի ծախսերը:

Կապվեք մեզ հետ անհրաժեշտ հայտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

 

Ջերմիկ Անկյան Ընկերներն արդեն ընդգրկված է հետևյալ ծրագրերում.