«Ի՞նչ է, կարծու՞մ էիք, թե մարդկային ուրախությունն ինչ-որ թեթև բան է»:
Մարկ Դոթիի այս խոսքերը ամփոփում են Ջերմիկ Անկյունի տասը տարվա աշխատանքը` հիշեցնելով մեզ, որ մարդկային ուրախությունը բավականաչափ մեծ է և խորը և իր մեջ ավելի շատ իմաստ և պատմություններ է պարունակում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ջերմիկ Անկյունի ուրախությունը փոքր չէ: Լինում են պահեր, որ նրան հասնելը անհնարին է թվում: Իսկ հասնելու համար պահանջվում է մեծագույն ջանք ու եռանդ՝ երբեմն լի հրճվանքով, երբեմն տխրությամբ: Դոթիի բանաստեղծության ոգով ներշնչված Ջերմիկ Անկյունը մի «ուժ» է, որը իր գոյությամբ պատվում է աշխարհը և ուղղակի շողում: Դա «ծանրություն է, որը բնավ բեռ չէ»: