2019 թվականի հուլիսին կամավորների մի խումբ ժամանեց Հայաստան՝ մեր բնակիչների և անձնակազմի կողքին աշխատելու և քարոզելու: Ներառյալ Կոլեկտիվի միջոցով մասնագետների այս անհավատալի թիմը ներառում էր այնպիսի մարդիկ, ինչպիսիք են խոսքի պաթոլոգ Մանդի Քայզերը, Կլինիկական հոգեբանության դոկտոր Լինդա Աբադջյանը, Համայնքային կազմակերպիչ և համակարգերի խորհրդատու՝ Աննա Ֆինկելշտեյնը, Անկախ ապրելու և շահերի պաշտպանության համակարգողներ Ջուլի և Լոուել Աիրդները, ինչպես նաև շարժման վրա հիմնված թերապիայի մասնագետ Մելիսա Քերին և Դասընթաց և Լոգիստիկայի աջակից Քրիստոֆեր ԴիՌոսան:

Շնորհակալ ենք այս նվիրյալ կամավորներին, որ իրենց ժամանակն են նվիրել մեր բնակիչներին ծառայելուն, այլ մասնագետների հետ սովորելուն և փոխանակմանը` ամբողջ աշխարհում ավելի ընդգրկուն համայնքներ ստեղծելու համար:



Ներառական Կոլեկտիվը թիմի մասին թարմացումներով կկիսվի ամբողջ տարվա ընթացքում:

 Հետևեք նրանց այստեղ.  


------

 

 

Առինջ, Հայաստան

 

Փոքր քայլերով, մեծ սիրով

Հաճախ մեր կյանքում ուղորդվում ենք հակադրելով իրար ծանր աշխատանքն ու փոքր չափաբաժնով սերը։ «Ջերմիկ անկյունն» իր աշխատանքը կառուցում է այլ սկզբունքով։

«Ջերմիկ անկյունը» սկիզբ է առել մեծ սիրուց և փոքր քայլերի արժևորումից։ Քայլերը ուղղվել են տարբեր աստիճանի մտավոր առանձնահատկություններ ունեցող և Հայաստանի մանկատների տարիքային շեմն անցած ծնողազուրկ մարդկանց աջակցելու և նրանց համար խաղաղ, հուսադրող ու խնամքով ապահովված միջավայր ստեղծելու նպատակով։

Այդ խոցելի խմբերի համար «Ջերմիկ անկյունը» ստեղծեց այլընտրանք․ հոգեբուժական հաստատություններ ուղարկելու փոխարեն առաջարկվեց խմբային տան գաղափարը։ Առաջին այդօրինակ տունը բացվեց 2006-ին, 3 գյուղում։
Մայիսի 11-ին, ժամը12:00, մենք բացում ենք նաև մեր երկրորդ խմբային տունը, Արինջում։ Բացման արարողությունը բաց է հետաքրքրված անձանք ու մամուլի ներկայացուցիչների համար։

«Ջերմիկ անկյունը» ընտանիք է ոչ միայն ընտանեկան ջերմությունից զրկված, այլև խնամքի աշխատանքին միացած մարդկանց համար։

Մեր ընտանիքը բաղկացած է բնակիչներից, որոնք ընտանիքի սիրտն են (կենտրոնը), և Հայաստանի և ողջ աշխարհի օգնությունից:

Հայաստանը հիմա փոփոխությանների փուլում է, և «Ջերմիկ Անկյունը» Հայաստանի հետ զուգահեռ ուղևորություն է կատարում դեպի ավելի ազատամիտ, ներդաշնակ ու երջանիկ կյանք:
 


Հարգելի մամուլի ներկայացուցիչներ, սույն թվականի մայիսի 11-ին, ժամը 12-ին տեղի է ունենալու «Ջերմիկ անկյուն Առինջ» երկրորդ խմբային տան հանդիսավոր բացման արարողությունը: 

Խմբային տան բնակիչներ են դառնում և մշտական կացարանով ու ծառայություններով են ապահովվում Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի ութ  շրջանավարտներ, որոնց ճակատագիրը անորոշ և անհասկանալի էր:

Կից ուղարկում ենք օրակարգն ու հրավիրատոմսը:  Բացման արարողությանը ներկա են գտնվելու մի շարք պաշտոնատար անձինք, ինչպես նաև «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաթալի Ռիզզիերին։
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևան, Հայաստան

 

Տոնենք միասին մեր 10 ամյակը:

 



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյու Յորք

 

Նյու Յորքի Հայ Ավետարանական եկեղեցին մեր անունից հովանավորել է բարեգործական համերգ Կարինե Պողոսյանի մասնակցությամբ: Անչափ շնորհակալ ենք այսպիսի առատաձեռն քայլի համար:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օուքլենդ, Կալիֆոռնիա

 

Արդեն ութերորդ տարին անընդմեջ մենք գտնվելու ենք Սուրբ Վարդան Բազարում: Միշտ էլ հիանալի է հանդիպել նոր համախոհների և կապ հաստատել այն մարդկանց հետ, ովքեր երկար տարիներ սիրով աջակցել են մեր նախաձեռնությանը: Միացեք մեզ!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք լինելու ենք Սբ. Գրիգոր Լուսավորիչ Բազարում: Սպասում ենք Ձեզ մեր սեղանի շուրջ: Կցուցադրենք մեր բնակիչների ձեռագործ աշխատանքները, որոնք Հայաստանի գեղեցիկ լուսանկարների հետ միասին վաճառքի համար կլինեն: Բոլոր եկամուտները փոխանցվելու են մեր բնակիչներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դենվեր, Կոլորադո

 

Հայ որբերի օգնության կազմակերպությունը Կոլորադոյում կրկին կազմակերպում է միջոցառում՝ նշելու հայկական ժառանգությունը` միաժամանակ հավաքելով միջոցներ մեր բնակիչների համար: Միացեք մեզ այս միջոցառմանը:
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դալաս, Տեխաս

 

Ջերմիկ Անկյունը կներկայացվի Տեխասի հայկական փառատոնում հոկտեմբերի 11-13-ին: Միջոցառումը ընթանալու է ամբողջ օրվա ընթացքում: Հասցե՝ 1805 Random Road, Carrollton, TX 75006.  

 

 

Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա

 

Ջերմիկ Անկյունը ներկայացնելու է տեղեկատվական տաղավար և վաճառելու է բնակիչների ձեռագործ աշխատանքներ: Հասցե՝ 275 W. Olympia Way, San Francisco, CA.

 

 

Դենվեր, Կոլորադո

 

Կոլորադոյի Հայ որբերի օգնության կազմակերպության առաքելությունն է միջոցներ հավաքել մեր բնակիչների համար: Միացեք նրանց գալիք միջոցառմանը: