Վերադարձ Համայնք

 

Ջերմիկ Անկյունում մենք ձգտում և հավատում ենք երկկողմանի փոխակերպվող հարաբերություններին, որտեղ կարող են լուրջ պառակտումներ լինել բնակիչների և անձնակազմի, յուրայինների և օտարների, առողջների և հիվանդների միջև:


Մենք հավատացած ենք, որ մեր բնակիչները նույնքան (կամ ավելին) ունեն տալու, որքան և ստանում են մեր աշխատակազմից, աջակիցներից և ընկերներից: Թե Ջերմիկ Անկյունում, թե այլուր, մենք վերափոխվում ենք առօրյա կյանքում: Եվ դա երևում է ամենօրյա տալու և ստանալու, ուտեստներ պատրաստելու, լվացքը անելու, նամակ գրելու, լողացնելուլ կամ լողանալու մեջ:




Երբ սովորում ենք ընդունել ինքներս մեզ և մեզ շրջապատող մարդկանց, հնարավոր է դառնում և ինտեգրումը:



Մեր բնակիչների համար ամենից շատը ցանկանում ենք, որ նրանցգրկաբաց ընդունեն համայնքի առօրյա կյանքում: Մենք ցանկանում ենք, որ նրանք ապրեն իրենց թաղամասում և քաղաքում ցույց տալով իրենց շնորհները, որոնք տրված են նրանց ի վերուստ:



Որպեսզի այն դառնա իրականություն, համայնքը (և մենք բոլորս էլ մեկ մարդու նման) պետք է ձգտենք ապրել բոլոր տեսակի և ձևի, գույնի և ունակություններով մարդկանց հետ: Եվ ոչ միայն պետք է սովորենք միայն ապրել, այլև պետք է մի կողմ թողնենք վախը և պատրաստ լինենք ապրելու տարբերության, տառապանքի, ներողամտության և շնորհքի իրականության մեջ:



Ջերմիկ անկյունում մենք պարզապես անհատական ​​վերականգնում չենք փնտրում, անկախ նրանից ՝ դա մենակությունից, հոգեկան հիվանդությունից կամ տարաձայնությունների մթնոլորտից է: Մենք նայում ենք, միաժամանակ և նույնքան կարևոր, համայնքի ներսում վերականգնմանը:



Համայնքի վերականգնումը ծանր աշխատանք է, բայց դա մի բան է, որը մենք բոլորս կարող ենք անել թե ՛ ներսում, և թե՛ համայնքից դուրս: Եվ իհարկե մեծագույն նվեր է բոլոր մարդկանց `ներառյալ մեր սիրելի բնակիչների, ովքեր ապրում են Երրորդ գյուղում և Առինջում և ունեն անկյուն` կոչելու իրենց սեփականը, որը լի է արվեստի գործերով՝ սուրճի բաժակներով, ասեղնագործված թաշկինակներով և փոքրիկ տնակներով (պատկերված շատ ճիշտ) որ բնակիչներն են սիրով պատրաստել կավից:



Եկեք բոլորս մասնակցենք այս առաքելությանը, որտեղ էլ որ ապրելիս լինենք: Եկեք խոսենք ի պաշտպանություն աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են հոգեկան հիվանդությունների դեմ: Եկեք խոսենք ի պաշտպանություն աշխարհի տարբեր մարդկանց, ովքեր ունեն բազմազան ունակություններ և հատուկ կարիքներ: Եկեք խոսենք ի պաշտպանություն աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր փոքրամասնություն են՝ ճնշված և շփոթված: Այս կերպ մենք կպաշտպանենք Ջերմիկ անկյունի արժեքներն ու գործը:



Այսպես մենք պաշտպանում ենք Դավիթին, Հասմիկին, Սուսաննային, Աննային, Դավիթին, Արսենին, Ռոմանին, Ալինային, Գայանեին, Յուլյային, Անահիտին, Ագապիին, Արմինեին և Սասունին: Մենք պաշտպանում ենք Արթուրին և Արամեին, Արմենին, Հրաչին, Քրիստինեին, Նատաշային, Ժաննային և Գոհարին: Նրանց անունները այն սիմֆոնիայի մի մասն են, որը ցանկանում է տեսանելի լինել և սիրված: Նրանց անունները ցանկանում են բարձրաձայնվել և լսելի լինել: Շնորհակալ եմ նրանց անունները լսելի դարձնելու համար: Շնորհակալություն բարձրաձայնելու համար: