Ջերմիկ Անկյուն Հիմնադրամի Խորհրդի Անդամների Ընկերներ

 

Ջեսիկա Բարեթ Սիմփսոն

Jessica
Ջեսիկա

Նախագահ (Վաշինգտոն)

- մագիստրոսի կոչում պետական կառավարման ոլորտում, Նյու Յորքի համալսարան

Ջեսիկա Բարեթ Սիմփսոնը մշտապես ոգեշնչված է Ջերմիկ Անկյունի գործունեությամբ և նրա բնակիչներով: Նա օժանդակել է ռազմավարական պլանավորման, ֆինանսական հաշվետվությունների և Հայաստանում երկարաժամկետ համայնքների վրա հիմնված խնամքի ծախսարդյունավետության վերլուծությանը: Նա ներդրել է իր միջազգային համագործակցության

փորձը, որը ձեռք է բերել աշխատելով ինչպես ամերիկյան այնպես էլ այլ օտարերկրյա հաստատությունների և պետական գործակալությունների հետ: Ջեսիկան ապրում է Վաշինգտոնում և աշխատում է որպես Միացյալ Նահանգների կրթության դեպարտամենտի Միջազգային և օտարալեզու կրթության գրասենյակի ավագ ծրագրերի պատասխանատու: Նա աշխատել է նաև մի շարք շահույթ չհետապնդող կազմակերպությունների և ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների համար, որոնք կենտրոնանում են միջազգային զարգացման, առողջապահության և միկրոֆինանսների վրա: Նա Նյու Յորքի համալսարանի մագիստրոսի կոչում ունի պետական կառավարման ոլորտում, իսկ բակալավրի կոչում՝ միջմշակութային հետազոտությունների ոլորտում:

 

 

 

Բրիջեթ Բրաուն

Davit (resident) with Bridget
Դավիթ, բնակիչ, Բրիջեթի հետ

Քարտուղար (Ձեռնարկություն, Օրեգոն)


-մագիստրոսի կոչում հատուկ կրթության ոլորտում
-Առաջին խաղաղության կորպուսի կամավոր, Հայաստան (2001-2003)


Բրիջեթը հանդիպել է Ջերմիկ Անկյունի բնակիչներից շատերի հետ 2001 թ.-ին, երբ սկսեց Խաղաղության կորպուսի 
իր երկամյա ծառայությունը Կապանում: Նա հիանում է այն առաջընթացով և աճով, որին և ականատես է եղել վերջին տասը տարիների ընթացքում և պատիվ է համարում շարունակել կապը և աջակցությունը նախկին ուսանողներին ՝ որպես Ջերմիկ Անկյունի Խորհրդի Անդամ: Բրիջեթը ունի ավելի քան տասնհինգ տարվա փորձ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ, ինչպես նաև լիովին տիրապետում է ծրագրի պլանավորման, մոնիտորինգի և գնահատման գործընթացներին: Որպես մանկավարժ ՝ Բրիջեթը սովորեցրել է երեք տարեկանից բարձր տարիքի ուսանողների: Ներկայումս Բրիջեթը բնակվում է Արևելյան Օրեգոնում և աշխատում է որպես ծրագրի տնօրեն, ով աշխատում է ծանր և համառ հոգեկան հիվանդություն ունեցող մեծերի հետ:

 

Լ. Մարշալ Բրայանթ

Agappy (resident) with Marshal
Ագապի, բնակիչ, Մարշալի հետ

 

Գանձապահ (Պրեսկոտ, Արիզոնա)


-MBA ֆինանսների մեջ, Ուորթոնի դպրոց, Փենսիլվանիայի համալսարան
-Որակավորված Հանրային Հաշվապահ
-Ընկերության գործող գանձապահ, որն ապահովում է ֆինանսական ներդրումներ և հավատարմագրային կառավարման ծառայություններ ֆիզիկական անձանց, ընտանիքների, հավատարմագրերի և բարեգործական հիմնադրամների համար:
Մարշալը աշխատել է գործադիր պաշտոններում և երեք ընկերությունների, չորս ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև մի շարք ազգային խորհրդատվական կազմակերպությունների տնօրենների խորհրդում: Նա հաճախել է Վանդերբիլտի համալսարան, գերազանցությամբ ավարտել է Օսթինի Տեխասի համալսարանը, իսկ MBA ստացել է 
Ուորթոնի դպրոցում,

Փենսիլվանիայի համալսարան: Նա նաև որակավորված հանրային հաշվապահ է: Եղել է Հայաստանում և ունեցել է հնարավորություն հանդիպելու Ջերմիկ Անկյունի բնակիչների մեծ մասի հետ: Մարշալն ապրում է Արիզոնայի Պրեսկոտ քաղաքում և հանդիսանում է ֆինանսական և վստահության կառավարման ընկերության գանձապահ:

 

 

Լի Էն Օդաբաշյան Ուիլյամս

Lee Ann
Լի Էն

 

Անդամ (Մորագա, Կալիֆորնիա)

- Օկուպացիոն թերապիայի մասնագիտացված թերապևտ (առավելագույն ընդունակություն)

-Հայկական ծագմամբ

Լի Էն Ուիլյամսը արդեն 30 տարի է, ինչ աշխատում է օկուպացիոն թերապիայի ոլորտում: Նա դասավանդել է ինքնակարգավորման դասընթացներ ավագ դպրոցի աշակերտներին 
աուտիզմի սպեկտրի վերաբերյալ Կալիֆոռնիայի Մորաագա նահանգի Օրիոն ակադեմիայում: Նա նաև ներկայացրել է սեմինարներ՝ Հասկանալ և ուսուցանել ուսանելու տարբերություններով և հատուկ կարիքներով երեխաներին թեմայով՝ Պլեզանթոնի միասնական դպրոցական շրջանում և նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի հանրապետությունում: Լի Էնը մասնավոր պրակտիկա է անցկացնում ՝ «Մաքս-ունակություն», Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում, որտեղ նա աշխատում է երեխաների և դեռահասների հետ: