Բարի գալուստ

Ջերմիկ Անկյունը համաժողովրդական շարժում է Հայաստանում, որը տրամադրում է մշտական տուն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար 

Դուք փոփոխությունների մեր տեսության մի մասն եք կազմում: Բոլոր մեր խոսքերն ու գործողությունները կենտրոնացած են այն կարևոր նպատակի վրա, որն է՝  արմատական ընդունում և աջակցություն սերմանելը մարդկանց սրտերում և մտքերում:
 

Մեր առաքելությունն է տներ տրամադրել հատուկ կարիքներ ունեցող այն մարդկանց համար, որոնք այլևս չեն կարող մնալ մանկատներում:


Ջերմիկ Անկյունը օրգանական ծրագիր է, որը կենտրոնացած է մեր անկյունի բնակիչների վրա: Մեր տեսլականն է ապահովել մեր բնակիչներին խաղաղություն, դաստիարակություն և փոխշահավետ հարաբերություններ միմյանց հետ:

Ջերմիկ Անկյունը ստեղծվել է որպես գաղափար: Այն ծնունդ է առել մեր տան առաջին բնակիչների նկատմամբ սիրուց և նվիրվածությունից: Ստորև կարող եք ծանոթանալ, թե ինչպես է այս գաղափարը արմատավորվել աշխարհում:

   

 

 


 


Մեր Ձեռքբերումները

 

 

2006 թ.-ին իր դռներն է բացել Հայաստանում առաջին մշտական տունը՝ Կապանից ժամանած ութ բնակչի համար: Մեր առաջին խմբի բնակիչները գտնվում էին հոգեբուժարան ուղարկվելու շեմին միայն այն պատճառով, որ այլևս միջոցներ չկային նրանց խնամքի համար:


2008 և 2009 թվականներին մենք ընդունել ենք նման կարիքներ ունեցող բնակիչների երկրորդ խումբը, ովքեր այլևս չէին կարող մնալ մանկատներում:

Բացի այդ, ստեղծել ենք մեր հայկական ոչ առևտրային Ջերմիկ Անկյուն հիմնադրամը, որը նվիրված է մեր բնակիչներին պաշտպանելուն և ծառայելուն:

2012 թ.-ին ավելացրել ենք «պարտեզի տունը», որը ծառայում է որպես բնակելի տարածք: Ընդունել ենք ևս երկու բնակիչ, ովքեր 2-3 տարի ապրել են հոգեբուժական հաստատություններում:


2018թ.-ին 
Առինջ գյուղում իր դռներն է բացել  մեր երկրորդ տունը, որտեղ ընդունել ենք ութ նոր բնակիչ: Նախատեսում ենք ևս 20 նոր բնակիչ ընդունել մինչև 2021 թվականը:



Մեր Փորձը

 

 

Այն ինչ մենք ենք անում ծանր աշխատանք է՝ երբեմն լի պայքարով, իսկ երբեմն՝ ուրախությամբ: Մենք շատ բան ենք սովորել անցնելով այն ճանապարհով, որը առաջնորդում և կայունացնում է մեր շարունակական ջանքերը: Ստորև ներկայացնում ենք մի քանի գաղափար, որ ձեռք ենք բերել աշխատանքի ընթացքում:  


 - Ըստ հայկական ասացվածքի. «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք»: Ոչինչ միայնակ չի արվում: Մեր հույսը մեր աջակիցներն ու կամավորներն են: Մեր լավագույն գաղափարներից շատերը դրսից են ծնունդ առել: Արդյունքում աշխատում ենք ինչպես մեր ականջներն ու աչքերը, այնպես էլ մեր սրտերը բաց պահել:

- Հուսահատությունն ու հույսը հաճախ միասին են այցելում: Մենք սովորել ենք երկուսին էլ պատշաճ դիմավորել:

- Թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում հատուկ կարիքներ ունեցող մարդիկ իրականում ավելի մոռացված են, քան կարծում էինք: Նրանք միևնույն ժամանակ նաև խորը և առանձնահատուկ մարդիկ են: Այն, ինչ նրանք առաջարկում են հասարակությանը, աշխարհը յուրովի տեսնելու, հույսը չկորցնելու, ընդունելու և ընդունվելու կարողության, հմտությունների ընկալման և շատ ավելիի յուրահատուկ միջոց է: Այս յուրօրինակ կարողությունը արտացոլելու համար մենք սկսում ենք ուսումնասիրել տարբեր արտահայտություններ՝  նկարագրելու համար մեր բնակիչներին:

- Ամեն բան, փոքր թե մեծ գեղեցիկ է յուրովի: Փոքրից սկսելու առավելություններից մեկն այն է, որ կարող ենք կենտրոնանալ յուրաքանչյուր անհատի, նրա անհատական ​​կարիքների վրա և ստեղծել այնպիսի մի կյանք, որը օգտակար կլինի: Ընդլայնմանը ուղղված յուրաքանչյուր քայլ նախապես լավ մտածված է եղել: Սա մեզ թույլ է տվել վստահ առաջ շարժվել և օգնել մեր բնակիչների նման ավելի շատ անհատների:

- Համբերությունը, սերը և նվիրվածությունը այս անհատների նկատմամբ կենսատու բաղադրիչներն են Ջերմիկ Անկյունի:

 Copyright:  Chris Kitahara:
Հեղ. իրավունք՝ Քրիս Կիթահարա

Մեր Նպատակները

 

Առաջին հինգ տարիների ընթացքում մենք կենտրոնացած էինք խմբային տուն ստեղծելու վրա, որը մեր բնակիչներին կապահովեր բարձրորակ խնամք: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բնակիչները շարունակում են զարգացում ապրել, իսկ նրանց նկատմամբ մեր նվիրվածությունը մնում է նույնը:
Մենք կենտրոնացած ենք ստեղծել մի կայուն օրգանիզմ, որը կարող է ծառայել որպես մոդել Հայաստանում, որպեսզի ավելի շատ անհատներ կարողանան աջակցություն ստանալ ինստիտուցիոնալ շրջանակներից դուրս: Այս մոդելը, որին մենք ձգտում ենք, հիմնված է կառավարության աջակցության, մասնավոր, տեղական և միջազգային նվիրատվությունների, ինքնապաշտպանական ծրագրերի և պետական ​​միջոցների վրա:

 

Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դեռ ինստիտուցիոնալացված են և ընկալվում են որպես վտանգավոր և ամոթալի: Բայց լուծումը, որը մենք ստեղծել ենք Ջերմիկ Անկյունում, իսկապես գործում է՝ հասնելով այնտեղ, որտեղ փակ համակարգն է:

Ջերմիկ Անկյունը վերջ է տալիս միմյանց հետ փոխկապակցված վերաբերմունքի և անարդարության շղթային՝ ապահովելով հույս և փոփոխություն անհատական, ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:
 
Մենք վաստակել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վստահությունը և հպարտ ենք, որ նրանց հետ կնքել ենք եռամյա պայմանագիր՝ մեր ա
ռաջին տունը աջակցելու համար: Ներդրումների շնորհիվ Երրորդ գյուղում բացվեց մեր առաջին խմբային տունը, որից հետո նորերը բացվեցին, դրանով իսկ ապահովելով սիրալիր խնամք մանկատան սաներին կամ լքված անհատներին:

 

 

 

 

 




Ինչպես Օգնել
 

Մենք Ձեր օգնության կարիքն ունենք: Առանց Ձեզ, այս ամենն անհնար կլիներ: Հետևել մեզ 
Կիսվեք մեր կատարած աշխատանքով: 
Նվիրաբերել
 

 

Մենք երախտապարտ ենք ձեզանից շատերին, ովքեր ի սկզբանե կիսել են մեզ հետ այս ճանապարհը, և նրանց, ովքեր ընթացքում են միացել մեզ: Ջերմիկ Անկյունում ներգրավված բոլոր մարդիկ իրենց ներդրումն են ունեցել մեր բնակիչների համար ջերմիկ անկյուն՝ տուն, ստեղծելու գործում:

Մենք պատրաստ ենք միասին շարունակել այս աշխատանքը, իսկ Ձեզ հրավիրում ենք միանալ մեզ:

 

 

Մեր Տեսլականը

 

Մեր տեսլականն է ստեղծել ամբողջական, ինտեգրված և մշտական տներ հատուկ կարիքներ ունեցող մանկատան սաների համար ամբողջ Հայաստանում և նպաստել բնակիչների, աշխատակազմի, հարևանների և համաքաղաքացիների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը:

 


Մեր Առաքելությունը

Մեր առաքելությունն է կանխել մանկատների հատուկ կարիքներ ունեցող  նախկին սաների կյանքի մնացած մասն անօթևան կամ հոգեբուժարաններում ապրելը և պաշտպանել նրանց իրենց իսկ անունից:
Մեր առաքելությունն է տրամադրել

մեր բնակիչներին անհատական խնամք խմբային տան միջավայրում, որը հնարավորինս վերարտադրում է ընտանեկան կյանքը և հնարավորություն է տալիս մեր բնակիչներին ապրել հնարավորինս ինքնուրույն և վստահ:

 

 

Մեր Արժեքները
 

- Մենք գործելու ենք մեր բնակիչների սոցիալական, ֆիզիկական, մտավոր, հոգևոր և մասնագիտական զարգացման լավագույն շահերից ելնելով: Մենք զարգացման հնարավորություններ ենք ապահովելու տարբեր կարողությունների մարդկանց համար:

- Մենք հավատացած ենք, որ համայնքի ինտեգրումը հարգում է մշակույթը և ավանդույթը: Այս համատեքստում մենք բարձրացնելու ենք բոլոր կարողությունների մարդկանց ձայնը:

- Մենք պահպանելու և պաշտպանելու ենք մեր բնակիչների արժանապատվությունը, ընտրությունը, գաղտնիությունը և անկախությունը:

- Մենք ստեղծելու ենք բարեկամության և փոխազդեցության համապարփակ համայնքներ, որտեղ բնակիչները և անձնակազմը ձգտելու են ազատվել իրենց միջև առկա ցանկացած խոչընդոտից:

 

- Մենք շարժվելու ենք դեպի տեղական առաջնորդություն և կայունություն:

** Բոլոր բնակիչների պատմությունները և լուսանկարները օգտագործվում են իրենց թույլտվությամբ: **